ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԱնցյալ օրը մի առիթով Տիգրան Մանսուրյանի մոտ էինք: Հիացմունքով կարդաց մեզ քո պոեզիայից և խնդրեց, եթե քեզ հետ կապ ունեմ ասեմ քեզ, որ քեզ մաղթում է բեղմնավոր աշխատանք: Անի Սուքիասյան ------------------------------------- էս ի՞նչ հավես կերպար ես... Հիմա հիվանդ եմ, հենց լավանամ, վազում եմ գիրքը գնելու: Ինձ մոտ այնպիսի զգացմունք ա, որ հազար տարվա անտաշատցի եմ ու հազար տարի նայել եմ աշխարհի քարտեզին էն հույսով, որ մի օր կտեսնեմ հայրենիքս:Ուրախ եմ, որ Անտաշատը ինձ գտավ: հ.գ. Ի դեպ մի երեք օր առաջ ի վերջո գնեցի աշխարհի քարտեզը, կախեցի պատից, սկսեցի ուսումնասիրել... միայն այսօր հազիվ աչքովս ընկավ Անտաշատը Գոհար Տեր-Աբրահամյան ------------------------------------- Թեկուզ մարդիկ չհիշեն, միևնույն է… Ջուրը կհիշի բոլորիս :) Շնորհավորում եմ, շատ ինքնատիպ ստեղծագործություններ են: Ինքնատիպությունն ամենաընդունելի երևույթներից մեկն է ինձ համար: Շատ պատահաբար հայտնվեցի այստեղ, ինչ- որ ծանոթ դիմագծեր և անուն ազգանուն էր: Հիշեցի, որ ես ձեր ընկերության առաջարկը Ֆեյսբուքում մերժել էի, նույնիսկ չգիտեմ ինչու, բայց բացատրել էի պատճառը... հիմա ես չկամ այնտեղ, քանի որ իրական կյանքը նույնպես կարելի է հետաքրքիր դարձնել, հեռու լինելով էլեկտրոնային խաբուսիկ և կլանող աշխարհից: Փաստորեն ոչ միայն իրական աշխարհն է կլոր, այլ նաև` էլեկտրոնայինը..:) Մի խոսքով, կրկին շնորհավորում եմ` հիանալի աշխատանք է: Ձեզ նորանոր ինքնատիպ, յուրահատուկ ստեղծագործություններ և ամենայն բարիք..:) Միշտ սիրեք կյանքը և յուրաքանչյուր ակնթարթն ապրեք հաճույքով...
------------------------------------- "Անտաշատը ստեղծողը" էս հսկա ու
անծայրածիր գրականության քարտեզին նոր ծմակ է ուզում ավելացնել: Էդ ծմակն
իմն ու ձերը կդառնա, թե չէ` առայժմ չգիտեմ, թեև մի քանի անգամ այդ ծմակ
մտել դուրս եմ եկել ու արդեն մի քանի "անատշատցի բարեկամներ" ունեմ: Մեկի
մասին եմ ուզում հիշել, պայմանական անունը` "Վերևն աստված կա" /էջ 52/:
Բերեք` մի հատված կարդամ ձեր համար. Ծմակն իր բարոյական օրենսդիրն
ունի` մայրը, իսկ օրենսդրի` իր աշխարհը կարգավորելու միակ զենքը աղոթքն է:
Կարևոր է, որ նրա "պատերազմները" չեն մնում միայն Անտաշատի մատույցներում,
իսկ հաղթանակները` թափանցում են նաև "այլաշխարհ". Շատ կուզենաի, որ հեղինակը իր ծմակի այս "բնակչի" պատմությունը շարունակեր նաև հետագայում, որովհետև արդեն գտած բարեկամիս կյանքի մանրամասները միայն ինքը գիտի, ու կարծեմ նաև նրանով է, որ պիտի ավելանա Անտաշատի այցելուների քանակը: Վահրամ Դանիելյան --------------------------------------------------------------- Կարենին առաջին անգամ տեսա
"Գրեթերթում"ստեղնաշարը ձեռքին, բոլորից տարբերվելու, բոլորի մեջ մնալու
նկրտումներով... մտածում էի` հայտնվել է հերթական մեկը, տառապում է
"պոետախտով"... պետք է փորձի էկստրաօրդինար մտքեր արտահայտել հենց այն
վարկյանին, երբ դու հոգնել ես ժամանակակից գրականությունից ընդհանրապես և
պոեզիայից մասնավորապես... բայց արի ու տես մտքովս չէր անցնում, որ մի օր
բացելու եմ անտաշատի դուռը և ամենածանոթ զգացողությունների հոտը
բռնցքամրտիկի պես քթիս է խփելու, անմեղ ժպիտով ասելու` բարի գալուստ
անտաշատ...այստեղ դու քո պատկերացրած տանն ես, ուր երկու և ավելի
ոտքերով, զգացողությունների ամենաուժեղ վոլտով, սրտիցդ դեպի ուղեղ տանող
թելով անտաշատ աշխարհի տիրակալը պարան է խաղում... Մանե Գրիգորյան --------------------------------------------------------------- Կարեն Անտաշյանի նոր գրքում արտահայտված է առօրյական մարդը` իր ամբողջ գենետիկ հիշողությամբ, ժամանակի ու տարածության ծիրում եղած մարդ-ֆենոմենի հակադարձությամբ։ Այս հակաբանությունն էլ ծնում է բանաստեղծի հեգնաքն առօրյայի և անգամ իսկ իր նկատմամբ, ինչը Անտաշյանի պատկերավորման համակարգում առանձնահատուկ դրսևորումների է հասնում և ավելի սրում այդ հակաբանության ընկալումը։ Աշոտ Գաբրիելյան --------------------------------------------------------------- ... մի օր էլ, անպայման, անտաշատի քամին քեզ կառնի իր թևերի մեջ ... ու երբ զգաս, որ շուրջդ ամեն ինչ "կյանքա-սերա-լույսախառն" է, կարող ես չմտածել, չշփոթվել, չկասկածել... այո', դու էլ ես անտաշատում... շնչիր ու ապրիր այս կյանքը, քանի դեռ հնարավոր է. հետո ուշ կլինի... Նարե Ղուկասյան --------------------------------------------------------------- Քո պոեզիան չսիրել չի ստացվում,
Կարեն ջան, ես փորձել եմ Էէէն սկզբում, գիտես, չափազանց ուրիշ էր թվում,
անհասկանալի, օտար… արտահայտություններդ, կերպարներդ այնքան անսովոր էին,
հագեցած ու խիտ` կարդալս չէր գալիս… բայց հետո… հետո զգացի, որ իրականում
ոչ մի նշանակություն չունի, թե տաղանդն ինչպես է դրսևորվում, եթե նույնիսկ
մինչ դա արտասովոր թվացող ձևով է դրսևորվում: Զգացի, որ վարակվում եմ
"Անտաշատի" տրամադրություններով. քո ամեն բանաստեղծության մեջ այնքան
խորություն կա, որ գրավում է անգամ հակամետ գրական ճաշակներ ունեցողներին…
մեկ-մեկ էլ այնպես դիպուկ ես անդրադառնում մակերեսային նրբություններին, որ
ամեն անգամ զարմանում եմ` ոնց կարելի է նման բաների մասին խոսել, այն էլ`
այդպիսի թեթևությամբ: Նունե Լեւոնյան --------------------------------------------------------------- Անտաշատի հայտնությամբ արդի հայ
պոեզիան նոր քաղաքացիություն ստացավ: Քաղաքացիություն երկրի կամ քաղաքի,
որն ըստ հեղինակի մեկ քաղաքացի ունիª հենց ինքը հեղինակը, սակայն բաց է
բոլորի և յուրաքանչյուրի առաջ: Բաց է, որովհետև, իր բավական բարձրª 78%
թնդությամբ հուզում, ծիծաղեցնում, լացեցնում, մտածել է տալիս և ի վերջոª
"օրհնելով քֆրտում է" արդի մարդուն, որպեսզի հետո գուրգուրի, փայփայի,
ուղեկցի, պահպանի, արթնացնի մարդուն հենց արդի մարդու մեջ: Որոշակի
սեթևեթանքով ու իր արժեքն իմացող գեղեցիկ կնոջ կոկետությամբ, Կարեն
Անտաշյանի պոեզիան այնքան թարմ, գրավիչ, խաղացկուն է, բայց միևնույն
ժամանակ այնքան ծանոթ ու հարազատ է, որ թվում է, թե դու էլ վաղուց Անտաշատի
բնակիչն էս և ուր-որ է դու էլ կնայես երկինք ու կասես, որ "վերևն Աստված
կա", որ "պոեզիան 5-րդ հարկից գլխիդ ընկած քարն է" և որ "Անուշիկի
պատերազմը" հավերժ է և Խուճուճ տարօրինակ անունով ուղտը հրաժարվեց Անտաշատի
քաղաքացիությունից և, որ ամենակարևորն է "Կյանքը շարունակվելու
սովորություն ունի": Հայկ Համբարձումյան --------------------------------------------------------------- Կարենի պոեզիան ընթերցելիս խաղի
անկանխատեսելիությունը միշտ ուղեկցում է ընթերցողին.ամենալուրջ տեքստը
հանկարծ սարկազմի ու ֆարսի է վերածվում, հետո մտորումային դաշտ գնում, հետո
հանկարծակիորեն լիրիկականություն ու քնքշություն ձեռք բերում: Այլևս
ընդմիշտ խախտված է կյանքի ու պոեզիայի ծանրության կենտրոնը.անլրջորեն
խոսել լուրջ երևույթների մասին, խաղի ու սարկազմի տարրեր հաղորդել խոսքին`
իրականության բացարձակությունն ու անհեռանկարայնությունը անտեսելու համար:
Կարենը Անտաշատում պայամանական աշխարհ է ստեղծում, թելադրում խաղի իր
կանոները, եթե ուզում ես` ընդունիր… Հասմիկ Հակոբյան --------------------------------------------------------------- Կարեն դու խոսում ես, որովհետեվ
մեզ այդպէս է թվում... այնինչ՝ գլուխ ես փորում և ոչ երկու մետր, և այնտեղ
դինոզավրի կմախք ես գտնում, որովհետեվ քեզ այդպէս է թվում... ու այս
դինոզավրը կարդալով տողերդ, որոնք հաճախ նրան տաղ են թվում, որովհետեվ
թվում է հարազատ անտաշատցու պէս կարելի է տողերիդ արևի տակ նստել ու
չիրանալ երկքաղաքացիության չարաբաստիկածեծված ծիծաղելի տարբերակով պիտի
սկսի չքաղաքիդ չօրենքներին ծանոթանա հետո էլ չնտրվելու չիրավունքով նրան«
ասֆալտը՝ երկինք թվա ու նաելով ասֆալտին ու նրա վրա փռված ստվերին ԱՐԵՎ
զգա... Ադիս Իսագուլյան ------------------------------------------------------ Shnorhavor lini girqd im lav axper, qez meeeeeeeeec hajoxutyunner em maxtum es graki mej. Esor imaca vor Rusastanum es, u chdimaca mi xndranq unem, erku girq er petq` Дж. М. Кутзее "Бесчестье", Леклезио Жан-Мари Гюстав ''Пустыня''. Merci naxapes axpers. Արամ Պաչյան --------------------------------------------------------------- Ողջույն ժողովուրդ, կարծես, վերջապես հետքրքիր մոտեցում է հայտնվել... պոետա-բանաստեղծական... վերացարկման ու տեսանկյունը փոխելու միջոցով տեսադաշտը փոխելու-թարմացնելու` իսկապես թարմացնելու: Ու կարծում եմ մի տարածք է բացհայտվել, որի քաղաքացին լինելու համար փաստաթղթեր անհրաժեշտ-պարտադիր չեն: Անվերպահորեն ընդունում եմ քաղաքացիությունը, բոլոր` այդտեղից բխող, հավանական հետևանքներով: BRAVO! Սեւ Tpavorvats em :) Shat hetaqrqir e u ansovor. Bolors veshere havaqats qochum enq Antashat! support@intertelecom.am ----------------------------------------- Եթե արդեն կարդացել ես անտաշատը և ուզում ես կիսվել տպավորություններով մնացած ընթերցողների հետ, ապա լրացրու այս ձևը: |